Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Կոշ գյուղի վարչական տարածքում,  դեպի Գյումրի ընթանալիս բախվել է ճանապարհին տեղադրված  բետոնե պատնեշներին, մի քանիսը շրջել, ապա գլխիվայր մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայակամ գումարտակի Արագածոտի մարզն սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Նորայր Թադևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատաստախանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է  արույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ամուսիններ են ու նրանց անչափահաս երեխաները: 

2633