Մարդահամարի կարևորության, նպատակի և անցկացման մեթոդի, մարդահամարի նախապատրաստման աշխատանքների ընթացքի, գործընթացում մարզային հանձնաժողովների և համայնքապետերի աջակցության անհրաժեշտության և այլ հարցերի քննարկման նպատակով  Արագածոտնի մարզպետարանում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վաչության պետ Գոռ Եգորյանը։

Նրան իր աշխատասենյակում ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, քարտուղարության, ԿՄՍ և քաղաքաշինության վարչությունների, առողջապահության բաժնի ղեկավարները։ Գոռ Եգորյանը ներկայացրել է մարդահամարի նախապատրաստական աշխատանքներին առնչվող տեղեկատվություն, ապա առաջ քաշել մարզում հրահանգչական տեղամասերի տրամադրման հարցը։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել լավագույնս աջակցելու մարդահամարի անցկացմանը՝ ներգրավելով մարզի համապատասխան կազմակերպություններին։ Գործընթացի պատշաճ կազմակերպման վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել գլխավոր քարտուղարը։

1224