Գազի գինը Եվրոպայում մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց և շարունակում է աճել այն լուրերի ֆոնին, որ «Գազպրոմը» բլոկների վերանորոգման պատճառով դադարեցրել է գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք»-ով։

Նիդեռլանդների TTF հանգույցում սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչև 2862 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: 

Գործակալության տվյալներով՝ առևտրի սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում է գրեթե 13%։

Օգոստոսի 19-ին «Գազպրոմը» հայտարարեց, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը դադարեցնում է «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը։ Ընկերությունը դա բացատրել է նրանով, որ պետք է կարգավորեն տեխնիկական սպասարկման և պլանային կանխարգելիչ աշխատանքները։ Մատակարարումների դադարեցման մասին լուրերից հետո Եվրոպայի բորսայում գազի գինը գերազանցել է 2700 դոլարը։

621