Մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ. Փաշինյանը` Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Վստահ եմ, որ մեր պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի շահ մեր պետությունների:
Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն և եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
25 Օգոստոս, 2022 15:19
541
Աշխատանքի գնալու հրաշալի երաժշտություն. ինչ է լսում վարչապետը
16 Սեպտեմբեր, 2025 10:07
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ
15 Սեպտեմբեր, 2025 17:23
Անվտանգության հենասյուներից մեկը պետք է լինի լեգիտիմությունը. վարչապետը մասնակցել է «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովին
15 Սեպտեմբեր, 2025 16:10
Վերահաստատում եմ Հայաստան պաշտոնական այց կատարելու իմ հրավերը. վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին
25 Օգոստոս, 2025 10:07