Ինչպես դեռ երեկ հայտնի դարձավ, 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։

Ըստ հաղորդագրության՝ գեներալ-լեյտենանտ Արզումանյանը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով, կամ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչի պատճառով էլ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, իսկ մեր ստորաբաժանումները տվել են մի շարք մարդկային զոհեր և վիրավորներ։

Ի դեպ, Medianews-ի տեղեկություններով` Միքայել Արզումանյանին մի քանի անգամ ծանուցում էր ուղարկվել, որպեսզի ներկայանա Քննչական կոմիտե, սակայն վերջինս անգամ հարկ չի համարել ներկայանալ՝ հերթական  անգամ արհամարհական վերաբերմունք ու անփութություն դրսևորելով։  Արդյունքում նախաքննական մարմինը Միքայել Արզումանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել ու Հայաստան գալու ճանապարհին ձերբակալել: 

1095