Սիրելի՛ հայրենակիցներ,

Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակում Լոռու մարզի 28 բնակավայր միավորվել է մեկ՝ Ալավերդի խոշորացված համայնքի կազմում։

Թե՛ 2018թ., թե՛ 2021թ․ համապետական ընտրությունների արդյունքներով վստահության մեծ քվեով ինձ գործուղել եք ՀՀ Ազգային Ժողով։ Այդ քվեն ընկալելով որպես մեծ պատասխանատվություն` ջանք ու եռանդ չեմ խնայել այն արդարացնելու, ձեր ձայնին արժանի լինելու համար։ Վերջին 4 տարում բազմիցս եղել եմ Ալավերդի, Օձուն, Ախթալա, Շնող խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում, թակել հազարավոր դռներ։ Կատարածս աշխատանքի արդյունքները որպես հանրային հաշվետվություն հրապարակված է իմ առցանց հարթակներում։

Այժմ, որպես Ալավերդի խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու, ես եկել եմ ձեզ ասելու՝ սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ստանալով ձեր վստահության քվեն, մեր երազանքների Ալավերդի համայնքը դարձնելու ենք իրականություն՝ համառ ու հետևողական աշխատանքի արդյունքում կետ առ կետ իրականացնելով մեր նախընտրական ծրագրում զետեղված դրույթները։

Ալավերդի խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, ես եկել եմ ձեզ ասելու՝ եկել է ձեր ժամանակը։

Ձեր՝ Արեն Մկրտչյան

600