«Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ, սահմանների սահմանազատման հարցերով հանդիպումների հետ միաժամանակ։ Բառացիորեն օրերս հերթական շփումներն են տեղի ունեցել։

Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ, որ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում, ինչը հատկապես կարևոր է. այս աշխատանքը չի իրականացվում վակուումում, մեկուսացված, այլ տրանսպորտային ավելի լայն նախագծերի սերտ կապի մեջ, ներառյալ Հյուսիս-Հարավը, որտեղ հետաքրքրված են նաեւ մեր իրանցի գործընկերները։

Գործնական առումով գործընթացը շատ առաջադեմ է։ Ինչ վերաբերում է գլոբալ, տարածաշրջանային նշանակությանը, ապա այն նաև լոգիստիկ շղթաների կառուցումն է, որոնք անկախ կլինեն տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերող երկրներից»,- ասել է Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահյանի հետ բրիֆինգի ժամանակ։

996