ՆԱՍԱ-ի նախկին ղեկավարը շիզոֆրենիկ է համարել ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը

ՆԱՍԱ նախկին տնօրեն Ջիմ Բրայդենստայնը քննադատել է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, գրում է «Իզվեստիա»-ն:
«Հետևյալը կարող եմ ասել. մեր երկրի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, երբ դիտարկում եք տիեզերական թռիչքները, շիզոֆրենիկ է»,- Բրայդենստայնի խոսքը մեջբերել է Space.com-ը:
Նա նաև նշել է վերջին տասնամյակների ընթացքում ՆԱՍԱ-ի՝ Ռուսաստանից «չափազանց մեծ կախվածություն» ունենալու մասին: Ամերիկացի գործչի կանխատեսմամբ, առաջիկա տարիներին անհրաժեշտ կլինի այլընտրանք գտնել ցածր օրբիտային կայաններին, քանի որ Ռուսաստանը մտադիր է 2014 թ. դուրս գալ Միջազգային տիեզերական կայանից:
31 Օգոստոս, 2022 20:58
1096