Այսօր մեկնարկեց STARMUS VI պաշտոնական բացմանը նվիրված մամուլի ասուլիսը։     Astronomy ամսագրի խմբագիր Դեյվիդ Ջ. Այքերը այս միջոփցառումը աննադեպ համարեց, քանի որ այն միավորում է աստղերը և երաժշտությունը՝ STARMUS : «Հոբելյանական ոսկե տարի է»,-ասաց նա.:

Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայական գիտության պրոֆեսոր Քրիս Ռեփլին  իր հերթին նշեց, որ արվեստի, մշակույթի միաձուլումը գիտության հետ շատ հետաքրքիր է: «Գիտություն և արվեստը փոխկապակցված են»,-ասաց նա:

Անդրադառնալով կլիմայի փոփոխությանը նա նշեց, որ այդ ոլորտում կատարված աշխատանքները բավականին դանդաղ են արդյունք տալիս: «Այս ոլորտում պետք չէ ակնկալել արագ և կայծակնային լուծումներ։ Մարդկանց մտածելակերպում պետք է փոփոխվի մթնոլորտի վերաբերյալ, կլիմայի վերաբերյալ կարծիքը։ Այդ փոփոխությունը կկայանա նրանում, որ մարդիկ, ի վերջո, պետք է հասկանան, որ  մոլորակի շրջակա միջավայրը, մթնոլորտային շերտը ազդում ենք մեր կլիմայի վրա։ Մենք ավելի կազմակերպված պետք է լինենք մեր կենսակերպում»,- ասաց Ռափլին։

Մանրէաբան և կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր  Էմմանուել Չարպենտիերը ևս արվեստի և գիտության միատեղումը հետաքրքիր համարեց: «Կարևոր է, որ գիտնականների կատարված աշխատանքները ներկաայցվեն և երիտասարդներին ևս անհարժեշտ է ներգրավել գիտության ոլորտում»,-ասաց նա:

Աստղաֆիզիկոս, Նոբելյան Մրցանակակիր Գարեթ Ռեյզմանը նշեց, որ աստղագիտության ոլորտում այսօր տարբեր երկրներում կառավարության ծրագրերով բազմաթիվ աշխատանքներ են իրականացվում: «Կարևոր է, որ մասնավոր ոլորտն է սկսում հետաքրքրվել տիեզերական գործըթնացներով և ոչ միայն պետական ծրագրեր են իրականացվում»,-ասաց նա:

418