
Սեպտեմբերի 6-ին տրվել է Չեմպիոնների Լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի մեկնարկը։
Առաջին տուրում միմյանց դեմ մրցել են հետեւյալ զույգերը.
E խումբ՝ Զագրեբի «Դինամո»-«Չելսի», «Զալցբուրգ»-«Միլան»
F խումբ՝ «Սելթիկ»-«Ռեալ», «Լայպցիգ»-«Շախտյոր»
G խումբ՝ «Սեւիլիա»-«Մանչեսթեր Սիթի», «Բորուսիա»-«Կոպենհագեն»
H խումբ՝ ՊՍԺ-«Յուվենթուս», «Բենֆիկա»-«Մաքաբի»
Չեմպիոնների լիգայի առաջին խաղում Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող «Չելսին» պարտվել է Զագրեբի «Դինամոյին»։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Լոնդոնի «Չելսին» պարտվել է Զագրեբի «Դինամոյին»։ Զագրեբում կայացած E խմբի հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Միակ գոլը խփել է Միսլավ Օրշիչը (13-րդ րոպե)։
Երեքշաբթի E խմբի հերթական հանդիպումը կկայանա ավստրիական «Զալցբուրգի» և իտալական «Միլանի» միջև:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկում «Շախտյորը» հաղթել է «Լայպցիգին»:
Ուկրաինական «Շախտյոր» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է գերմանական «Լայպցիգին»։
Լայպցիգում կայացած F խմբի հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Հաղթողների կազմում դուբլ է ձևակերպել Մարիան Շվեդը (16-րդ և 58-րդ րոպեներ)։ Գոլերի հեղինակ են դարձել նաև Միխայիլ Մուդրիկը (76) և Լասինա Տրաորեն (85): Տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Մոհամեդ Սիմականը (57):
F խմբի մյուս խաղում Չեմպիոնների լիգայի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է շոտլանդական «Սելթիկին»:
Չեմպիոնների լիգայի G խմբում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախել է Կոպենհագենին։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է դանիական «Կոպենհագենին»։ Դորտմունդում կայացած G խմբի հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել Մարկո Ռոյսը (35-րդ րոպե), Ռաֆայել Գերեյրոն (42) և Ջուդ Բելինգհեմը (83):
Հաջորդ տուրում «Բորուսիան» սեպտեմբերի 14-ին հյուրընկալվելիս կխաղա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Կոպենհագենը» նույն օրը կմրցի իսպանական «Սևիլիա»-ի հետ։
Հոլանդի դուբլը օգնել է «Մանչեսթեր Սիթիին» հաղթել «Սևիլիային» Չեմպիոնների լիգայում։
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում հաղթել է իսպանական «Սևիլիային»։ G խմբի հանդիպումը Սեւիլիայում ավարտվել է 4:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ Հաղթողներից դուբլի հեղինակ են դարձել Էրլինգ Հալանդը (20-րդ և 67-րդ րոպեներ), Ֆիլ Ֆոդենը (58) և Ռուբեն Դիասը (90+2):
Սեպտեմբերի 14-ին կայանալիք երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ Կոպենհագենը՝ «Սևիլիայի»։
Մբապեի դուբլը ՊՍԺ-ին հաղթանակ է պարգեւել «Յուվենտուսի» դեմ խաղում։
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային խաղում հաղթել է իտալական «Յուվենտուսին»։
Փարիզում կայացած H խմբի հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն (5-րդ և 22-րդ րոպեներ), իսկ հյուրերի կազմում՝ Ուեսթոն Մաքքենին (53):
H խմբի մեկ այլ խաղում պորտուգալական «Բենֆիկան» 2:0 հաշվով հաղթել է իսրայելական «Մաքաբիին» (Հայֆա):