ՍԱՏՄ տեսուչները այցելել են իրացման ցանցի 42 կազմակերպություն, կասեցրել՝ 285,7 կգ մսի վաճառքը

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն:
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը:
Մանավորապես՝
- Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
- Արագածոտն - ստուգվել է 1 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 16,3 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը,
- Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 80,4 կգ (45,3 կգ ԽԵԿ, 35,1 կգ խոզ) մսի իրացումը,
- Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 10 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
- Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 140 կգ խԵԿ-ի մսի իրացումը,
- Լոռի - ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
- Կոտայք - ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 31 կգ (18 կգ խԵԿ, 13 կգ խոզ) մսի իրացումը,
- Սյունիք - ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 8 կգ խոզ մսի իրացումը,
- Վայոց Ձոր – ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
- Տավուշ – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:
07 Սեպտեմբեր, 2022 22:27
892
Կասեցվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
05 Մարտ, 2025 17:48
Բերդ համայնքի չրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
26 Փետրվար, 2025 19:44
Լոռիում կասեցվել է տոֆուի արտադրական գործունեությունը
26 Փետրվար, 2025 11:39
ՃՈ չորս տեսուչներ 20-ից ավելի վարորդներից կաշառք են ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել, 3-ը կալանավորվել է
22 Մայիս, 2023 23:34
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերքի արտադրամասերում
10 Հունվար, 2022 21:33
ՍԱՏՄ տեսուչները Վայքում խախտումներ չեն հայտնաբերել
12 Նոյեմբեր, 2021 00:17