Հայտնի է` ով է պաշտոնապես ժառանգել Բրիտանական գահը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո բրիտանական գահը պաշտոնապես ժառանգել է արքայազն Չարլզը։
73-ամյա Չարլզը բրիտանական գահն ստանձնած ամենատարեց ժառանգն է։ Նա վերցրել է Չարլզ 3-րդ անունը։
Ավելի վաղ հայտնել ենք, 96 տարեկան հասակում մահացել է Եղիսաբեթ II թագուհին։
Բրիտանիայում ազգային սուգ է հայտարարվել, այն կտևի 10 օր՝ մինչև թագուհու հուղարկավորությունը։ Բուքինգհեմյան պալատի դրոշը կիսով չափ իջեցվել է։
09 Սեպտեմբեր, 2022 02:40
1826