Հայտնաբերվել է` Տավուշում մոլորված, ազգությամբ արաբ քաղաքացին․ ԱԻՆ
Սեպտեմբերի 8-ին, ժամը 19:37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում՝ անտառում, քաղաքացին (ազգությամբ արաբ) մոլորվել է․ անհրաժեշետ է փրկարաների օգնությունը:
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ժամը 21:15-ին հայտնաբերել են Մարոկկոյի Թագավորության քաղաքացի Աբդեսսամադ Դանիին (ծնված 1982 թ.) և ավտոմեքենայով տեղափոխել հյուրատուն:
09 Սեպտեմբեր, 2022 14:39
697
Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ
04 Օգոստոս, 2026 23:22
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
22 Հուլիս, 2026 10:02
Տավուշի մարզում 2018–ից 2026 թվականներին կատարված աշխատանքները
29 Մայիս, 2026 09:40