Պուտինը չի մասնակցի թագուհու հուղարկավորությանը
Կրեմլը չի դիտարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունը, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը հուղարկավորությանը, Պեսկովն ասել է. «Քանի դեռ չի հայտարարվել, թե ինչ արարողակարգ է լինելու, այս ամենը պետք է հայտարարի թագավորական արքունիքը կամ իշխանությունները։ Փետրվարին Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Պուտինի դեմ»։
Ռուսաստանում Եղիսաբեթ II-ին մեծ հարգանքով էին վերաբերվում նրա իմաստունության և հեղինակության համար, նշել է Պեսկովը։ «Այժմ միջազգային ասպարեզում նման որակները պակասում են»,- հավելել է նա։
09 Սեպտեմբեր, 2022 14:27
2980