
Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդում է Ելիսեյան պալատը։
«Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է»,- հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը, հավելելով՝ նախագահ Մակրոնը շարունակում է կողմերին հորդորել դադարեցնել կրակը։
Հարցը Անվտանգության խորհրդում քննարկելու ժամկետներ և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Նախագահ Մակրոնը «շարունակում է կոչ անել խստորեն պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Նա «պատրաստ է քննարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և գտնվում է կողմերի տրամադրության տակ, որպեսզի այս հակամարտության հետ կապված և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով։