Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է էներգետիկ շուկայում լարվածության թուլացմանն ու Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովմանն ուղղված ջանքերը համակարգելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին։
«Մենք որոշել ենք համատեղ գործել՝ նվազեցնելու լարվածությունը էներգետիկ շուկաներում, պաշտպանելու Մերձավոր Արևելքի կենսական նշանակության ենթակառուցվածքները և ապահովելու նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Սեպտեմբերի 22-ին մեկնարկում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումները։ Ակնկալվում է, որ շաբաթվա ընթացքում Նյու Յորքում կհավաքվեն անդամ պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։