Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց դրված չէ. Ղազախստանի ԱԳ նախարար

Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց դրված չէ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակի հետ:
Այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Մուխթար Թլեուբերդին։
«Ոչ, առայժմ այդպիսի հարց դրված չէ»,- ասել է Թլեուբերդին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Ղազախստանը կարո՞ղ է արդյոք իր խաղաղապահներին ուղարկել Հայաստան:
14 Սեպտեմբեր, 2022 15:01
509