Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Վերջին քննարկումը քանդակագործի և մեր այլ գործընկերների հետ ունեցել ենք հուլիսի 4-ին, քննարկել ընթացիկ հարցերը, հասկացել՝ ինչպես ենք շարժվում առաջ։ Արձանը ձուլվում է Գյումրի քաղաքում, այս շաբաթ ամբողջությամբ պատրաստ կլինի, հուլիսի 16-ին արձանը տեղադրված կունենանք Շառլ Ազնավուրի հրապարակում, երկու օր անց կկարողանանք պաշտոնական բացումը անել։ Մենք նաև ունենալու ենք հյուրեր ֆրանսիական կողմից»,- նշել է նա։

Հովհաննիսյանը զեկուցեց, որ արձանի պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ սա այն բացառիկ դեպքերից է, երբ Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ 

«Սա այն դեպքերից է, որ ճիշտ է, երբ քաղաքապետարանի նախաձեռնությունն է, քաղաքապետարանն է ֆինանսավորում»,- ասաց նա։

234