ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկումների արդյունքներով բանաձև ընդունելու հարցն այս պահին քննարկվում է. ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հիմնականում գոհացուցիչ է համարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում մի շարք երկրների ներկայացուցիչների ելույթները:
«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մի շարք երկրների ներկայացուցիչներ խոսեցին Հայաստանի տարածքում տեղի ունեցող արհավիրքների, հումանիտար և ռազմական հետևանքների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Հիմնականում կարող եմ ասել, որ հնչեցին մեզ համար շատ կարևոր ուղերձներ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: Հարցին, թե արդյոք քննարկման արդյունքներով սպասվո՞ւմ է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի ընդունում, ԱԳ նախարարի տեղակալը պատասխանեց, որ այդ հարցն այս պահին քննարկվում է:
16 Սեպտեմբեր, 2022 20:09
1226
Ռուսաստանի պահանջով վաղը կգումարվի ՄԱԿ-ի ԱԽ նիստ
17 Մայիս, 2023 15:21
Տեղի կունենա ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ Հայաստանի դիմումի հիման վրա
20 Դեկտեմբեր, 2022 14:12
ՄԱԿ-ի ԱԽ նիստը հայերեն թարգմանությամբ. Ազատություն ռադիոկայան
16 Սեպտեմբեր, 2022 00:25
Արա Խզմալյանը կարևորել է Հանրային խորհրդի հանրային ընկալումները ճշգրտելու անհրաժեշտությունը
18 Ապրիլ, 2025 15:47
Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը
14 Ապրիլ, 2025 17:02
Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը
10 Ապրիլ, 2025 17:24