
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30–ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձրարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: