Օրեր առաջ զարհուրելի դեպք է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Սեպտեմբերի 10-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երեխա, ով ունեցել է «ռեկտալ արյունահոսություն» ախտորոշում:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նշված կենտրոնից ահազանգել են երեխայի բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանություն, որտեղից հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայողներին երեխայի 39-ամյա հայրը հայտնել է, որ իր 7-ամյա աղջիկը ունեցել է փորկապություն և զուգարանում կարիքները հոգալու ժամանակ ստացել է մարմնական վնասվածք:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ երեխան նշված մարմնական վնասվածքը ստացել է իր հոր կողմից սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հետևանքով:
Ոստիկանները հայտնաբերել են երեխայի հորը և նման արարք կատարելու կասկածանքով բերման ենթարկել, որտեղ նա խոստովանել է արարքը։
Տղամարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։