
Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը իր ինստագրամյան էջում կիսվել է Սերժ Թանկյանի՝ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիոն գործողությունների մասին հրապարակումով՝ գրելով, որ խախտում է լռությունը, քանի որ հերթական ողբերգությունն է ծավալվում, և ինչպես միշտ վտանգ կա այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհայտնեն այդ մասին։
«Հայաստանը փոքրիկ երկիր է՝ զուրկ նավթից կամ գազից կամ զգալի այլ հարստությունից, այն քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որն իր ողբերգական պատմության պատճառով խորը ցավ ունի։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից դաժան էթնիկ զտումների ընթացքում սպանվել է 1,2 միլիոն հայ՝ , որը դեռևս հերքվում է Թուրքիայի կողմից:
Այսօր Հայաստանին կրկին վտանգ է սպառնում երկրի երեսից նրան ջնջելու դավադրությունը։ Ընդամենը երկու օր առաջ հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից՝ հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու հարձակման նպատակով»,- նշել է երաժիշտը՝ կոչ անելով Արևմուտքին աջակցել Հայաստանին, ինչպես նաև հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը։