54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը վերջերս Սերբիայի Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը նվաճեց արծաթե մեդալ։ Այդ առումով նա իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնում շնորհավորանքների համար։ 

«Իհարկե ցանկացած մարզիկ` ով իրեն համարում է մարտիկ, ձգտում է նվաճել ոսկին։ Այս անգամ ևս եզրափակվեցի արծաթով։ Շնորհակալ եմ շնորհավորանքների և ոգեւորիչ խոսքերի համար, ուզում եմ իմանաք, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքը ցանկալի է և կարևոր։

Շնորհակալ եմ իմ մարզիչներին Վ. Խուգեյանին, Վ. Խոջոյանին, Տ. Հովհաննիսյանին և իմ թիմին։

Շնորհակալ եմ ընկեր Աշոտից և իր ընկերներից, որ չզիջեցին և համառորեն պայքարեցին, որ ես մեկնեմ այս առաջնությանը։

Առիթից օգտվելով մաղթում եմ մեր զինվորներին ուժ, պայքարելու անսպառ ցանկություն, քաջություն և սահմաններ չունեցող համարձակություն։ Իմ զինվոր եղբայր` Սերոժ անքննելի է, որ դուք ոսկու արժանի տղաներ եք։ Սակայն ստացվեց արծաթ և դա ձերն է։

Ինչպես ասել է մեծն զորավար Գ. Նժդեհը «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»։

869