«Խոսրովի անտառ» պետական արգելոցի մոտակայքում բռնկված հրդեհը հասել է անտառային հատված
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:20-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գառնի գյուղից Խոսրովի արգելոց տանող ճանապարհին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հինգ օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատներից վեց խումբ։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 07։31-ին։
Ըստ նախնական տվյալների՝ համայնքային տարածքում այրվում են մոտ 40 հա խոտածածկույթ և թփեր, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Եղնիկի դուրան» կոչվող հատվածում՝ մոտ 1․5 հա խոտածածկույթ և 25 ծառ։
22 Սեպտեմբեր, 2022 14:10
677
«Խոսրովի անտառում» բռնկված հրդեհը երկու օր անց մարվել է
23 Սեպտեմբեր, 2022 15:21
Անտառը մեր մեծ հարստությունն է, և այս կապիտալը պետք է պահպանենք ու զարգացնենք․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
02 Մայիս, 2026 15:22
Պետությանը վերադարձված Նորքի հողերը անտառ պետք է լինեն. Վարչապետի հրահանգը (տեսանյութ)
19 Մարտ, 2026 11:46
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել. քրվարույթով նախաքննությունն ավարտվել է
16 Մարտ, 2026 16:16