Ամերիկացի սենատորը կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
ԱՄՆ սենատոր Էդ Մարքին նամակ է ուղարկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին՝ կոչ անելով Բաքվին ռազմական օգնություն չտրամադրել Հայաստանի դեմ վերջին ագրեսիայի լույսի ներքո:
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն հասել մշտական և կայուն կարգավորման՝ հարգելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը: Ես կոչ եմ անում պետքարտուղարին և պաշտպանության նախարարին՝ գործեք հիմա»,- այս մասին իր թվիթերյան էջում գրել է Մարքին։
Իր նամակում սենատորը նշում է, որ Ադրբեջանը պետք է առերեսվի իրականությանը. ռազմական լուծումը երբեք չի հանգեցնի խաղաղության և կայունության Լեռնային Ղարաբաղում։

22 Սեպտեմբեր, 2022 15:40
901
Եթե իմ մարդիկ անազնիվ եղան իմ հանդեպ, պատասխանատվության կենթարկվեն․ Թրամփ
23 Հոկտեմբեր, 2026 12:35
ԱՄՆ-ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ԱԱԾ սահմանապահ զորքին
23 Հոկտեմբեր, 2026 10:28
Ուսանողական վիզան կարող է չեղարկվել ուսումը կիսատ թողնելու կամ դասերից բացակայելու դեպքում․ ԱՄՆ դեսպանատուն
22 Հոկտեմբեր, 2026 22:25