
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որը Հայաստանում է եւ գլխավորում է ՀԱՊԿ-ի առաքելությունը, հանդիպել է հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ որոշ շրջաններում իրադրության հանգամանալից քննարկում։ Քննարկվել է ստեղծված իրավիճակում կազմակերպության կողմից հետագա հնարավոր միջոցների ընդունման հարցը»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ գլխավորելով ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ սեպտեմբերի 13-ի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշմանը համապատասխան։ Առաքելության կազմում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են։