Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 48-ամյա Կարապետ Շահինյանի վարած Toyota Camry մակնիշի 09 PO 099 համարանիշի և 38-ամյա Գարուշ Խալաթյանի վարած Mercedes ML500 մակնիշի 01 ML 111 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել Չեխովի փողոցում տեղադրված թերթի կրպակի մեջ։ Դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշել են, որ բժիշկները 1 հոգու տեղափոխել են հիվանդանոց, մի մասն էլ նշել են, որ բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո են նրան տեղափոխել հիվանդանոց։  Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։ 

Toyota-ն կոտրել է նշված խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակիրը (светофор): 

1454