
Վերջին անկարգությունների ֆոնին Արեւմուտքը քարը քարի վրա չի թողել Իրանն ապակայունացնելու իր փորձերում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Ամերիկյան եւ եվրոպական քաղաքական առաջնորդները, լրատվական գործակալությունները եւ Արեւմուտքի աջակցությունը վայելող ԶԼՄ-ները մարդու իրավունքներին աջակցելու կարգախոսի ներքո օգտագործել են երիտասարդ կնոջ մահվան ողբերգական դեպքը եւ աջակցել ապստամբներին ու երկրի ազգային անվտանգությունը խախտողներին»,- ասել է նա:
«Այս իմաստով նրանք քարը քարի վրա չեն թողել։ Սակայն նրանք կա՛մ չէին նկատել, կա՛մ նսեմացնում էին միլիոնավոր մարդկանց ներկայությունը երկրի փողոցներում ու հրապարակներում։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ անկարգությունների մասնակիցների կողմից անցած շաբաթ վանդալիզմի եւ իսլամական սրբավայրերի պղծման գործողությունները դատապարտելու համար:
Նա նաեւ ասել է, որ կասկած չկա, որ Իրանի ժողովրդի դեմ թշնամիների հիբրիդային եւ հոգեբանական պատերազմը պատմության մեջ կմտնի նրանց խայտառակ ձախողումների հարյուրավոր դեպքերի հետ մեկտեղ։
«Նրանց համար, ովքեր պնդում են, որ պաշտպանում են Իրանի ժողովրդի իրավունքները, ավելի լավ է հրաժարվել իրենց կեղծ կարգախոսներից եւ վերջ տալ Իրանի ժողովրդի դեմ մի քանի տասնամյակ կիրառվող դաժան ու անմարդկային պատժամիջոցներին»,- հավելել է Քանանին։
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի 16-ին երիտասարդ իրանցի Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ, որը հիվանդանոցում մահացել էր մայրաքաղաք Թեհրանի ոստիկանական բաժանմունքում գիտակցությունը կորցնելուց օրեր անց, որտեղ նա եւ մի խումբ այլ անձինք դրես կոդի կանոնների դասընթաց էին անցնում։