Իրանի տարբեր քաղաքներում շարունակվում են ցույցերը, որոնք սկսվել են 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո, որին բերման էին ենթարկել ոստիկանություն հիջաբը սխալ կրելու համար։

Իրանի իրավապահները ձերբակալել են նաև երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դստերը՝ Ֆաեզա Հաշեմիին, հայտնում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Հաշեմին ձերբակալվել է Թեհրանում ցույցի մասնակցելու համար։

517