Ադրբեջանական հարձակումը պետք է դատապարտվի եւ կանգնեցվի. Վարչապետ

Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում սպանվել են երեք զինծառայողներ։ Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, անկախության ժողովրդավարության վրա։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի եւ կանգնեցվի։
Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա մեկ այլ գրառմամբ հավելել, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն է։
29 Սեպտեմբեր, 2022 03:44
3125