Բոլոր ուժերը պետք է վերադանան նախնական դիրքեր․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան կողմ է եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացմանը։
«Դրանք պարունակում են իրավիճակի կարգավորման միջոցառումների մի շարք, որոնք համաձայնեցվել են երկարատև հակամարտության մաս կազմող երկրների կողմից: Սա իրական, ոչ թե երեւակայական ճանապարհային քարտեզ է»,- ասել է Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ շատերը՝ ինչպես երկրների ներսում, այնպես էլ դրսում, ցանկանում են այդ համաձայնագրերը փոխարինել իրենցով և իրենց գաղափարներով։
«Շատ բան են խոստանում, բայց արդյունք չկա»,- ընդգծել է նա։
Զախարովան շեշտել է, որ անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմը, իսկ բոլոր ուժերը պետք է վերադանան նախնական դիրքեր։
29 Սեպտեմբեր, 2022 21:48
837
Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Զախարովա
26 Մայիս, 2026 16:12
Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար․ Զախարովա
04 Մարտ, 2026 13:47
Թրամփը ազատ է արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացիներին
09 Հունվար, 2026 14:11