Գազատար է վնասվել. Կապանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:45-ից դադարեցվել է Կապան քաղաքի Թումանյան, Չարենցի, Ա․ Մանուկյան, Նժդեհի, Ազատամարտիկների, Մ․ Ստեփանյան փողոցների, Նժդեհի, Ազատամարտիկների նրբանցքների, Վաչագան, Բաղաբուրջ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
06 Նոյեմբեր, 2026 15:23
91