«Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի աշխատակցին դանակահարել են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 3-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 84 հասցեում գործող «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել և կա դանակահարված քաղաքացի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
«Hongqi» ավտոմեքենայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Վարդան Մ.-ն ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանութուն է ունեցել Վահան Հ.-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել Վ. Հակոբյանին։
Վարդան Մ.-ն ձերբակալվել է:
06 Նոյեմբեր, 2026 14:30
147