Թրամփը ցուցադրաբար իր սեղանին է դրել «VETO» գրությամբ կարմիր գլխարկը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ունեցած ելույթի ժամանակ ցուցադրաբար իր աշխատասեղանին դրել է «VETO» (վետո) գրությամբ կարմիր գլխարկ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունների նկատմամբ կդառնա «պարոն վետո»։
Նշենք, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ։ Ընտրությունների ընթացքում ամերիկացիներն ընտրել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և Սենատի 35 անդամների։
06 Նոյեմբեր, 2026 13:50
145