Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։50-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկունք գյուղի Տերյան թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է չբնակեցված վագոն տնակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:26-ին, մարվել՝ 15:46-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 25 քմ)՝ գույքով: 

555