Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականության հարգման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ենթարկված Վարդենիս այցելությունից հետո։

«Մեծ անհրաժեշտություն կար այցելել սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած հարձակումներից տուժած վայրերը։ Շատ տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ ավերվել կամ վնասվել են: Հայաստանը պետք է կարողանա խաղաղ ապրել։ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը Twitter-ի իր գրառման մեջ։

591