Դեսպան Տոլմաջյանը և Հավրի քաղաքապետը մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ

Սեպտեմբերի 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Փարիզում Հայաստանի դեսպանատանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ, Հավր-Սեն մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպին։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի դեսպանության «Ֆեյսբուքի» էջում:
«Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում՝ հայ-ֆրանսիական ավանդական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման հնարավոր ուղղությունների վերաբերյալ։
Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Էդուար Ֆիլիպին Հայաստանին ու հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում աջակցության ու հայ-ֆրանսիական բարեկամական կապերին հավատարիմ լինելու համար»,- նշված է գրառման մեջ։
30 Սեպտեմբեր, 2022 12:57
370