Կրեմլում տեղի ունեցող Ռուսաստանի կազմ նոր տարածքների ընդգրկման մասին պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ Պուտինը կոչով դիմել է Կիևին.

«Կոչ եմ անում Կիևի ռեժիմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է նա:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ուկրաինացիները պետք է հարգեն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչների ընտրությունը, իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի բնակիչները կդառնան ՌԴ քաղաքացիներ:

«Ես ուզում եմ, որ Կիևի իշխանությունները և Արևմուտքում նրանց իրական տերերը լսեն ինձ, որպեսզի բոլորը հիշեն դա. Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում բնակվող մարդիկ ընդմիշտ կդառնան մեր քաղաքացիները»,- ասել է Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտում հետ բերել խորհրդային անցյալը։
«Չկա Խորհրդային Միություն: Անցյալը չի ​​կարող վերադարձվել: Եվ Ռուսաստանին դա նույնպես պետք չէ այսօր: Մենք դրան չենք ձգտում»,- ասել է Պուտինը Կրեմլում հանրաքվեի արդյունքներին հաջորդած ելույթի ժամանակ:

Նախագահի խոսքով՝ չկա ավելի ուժեղ բան, քան միլիոնավոր մարդկանց վճռականությունը, ովքեր իրենց մշակույթով, հավատքով, ավանդույթներով, լեզվով իրենց համարում են Ռուսաստանի մաս:

835