
ԱՄՆ-ը պետք է վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:
«Ամերիկացի ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչն է վտանգված, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ քաղաքացիական բնակավայրերը ռմբակոծվում եւ հրետակոծվում են ադրբեջանցիների կողմից, եւ այդ ամենը` Թուրքիայի օգնությամբ, սա սպառնում է մեր բոլոր ազատություններին,- ասել է նա` հավելելով:- Այս հակամարտությունը պետք է ստիպի մեզ վերանայել մեր հարաբերությունները ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Եթե Միացյալ Նահանգների դաշնակիցը Սիրիայից մարտիկներ է հավաքագրում` հետագա արյունահեղությունն ու խաղաղ բնակիչների սպանությունները խթանելու համար, ապա նրանք ի՞նչ դաշնակիցներ են ՆԱՏՕ-ում կամ այլուր»:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում: