«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան աշխարհահռչակ երկու երաժիշտների երկար սպասված անմոռանալի համերգը:

Մենակատար Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, վիրտուոզի ՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր) Դիրիժոր Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի (OSM) 1977-2002 թ. գեղարվեստական ​​ղեկավար, ավելի քան 40 միջազգային մրցանակների դափնեկիր այդ թվում՝ երկու Գրեմմի (ԱՄՆ), Juno (Կանադա), Grand Prix du Président de la République (Ֆրանսիա), Prix mondial du disque de Montreux (Շվեյցարիա), Ամստերդամի Էդիսոն , Japan Record Academy Award և Գերմանիայի երաժշտական ​​քննադատների մրցանակակիր՝ Շառլ Դյություա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան

Ծրագրում կհնչի ` Ֆրեդերիկ Շոպեն | Դաշնամուրի կոնցերտ թիվ 2 Էկտոր Բեռլիոզ | Ֆանտաստիկական սիմֆոնիա

🔸 Տոմսերի արժեքն է 3000 – 15000 դրամ

☎️ Տեղեկատու հեռախոս՝ +374 77 805687

Հիշեցնենք, որ այս տարի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկեց սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված էր Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելլանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

https://www.facebook.com/YerevanPerspectives

146