Արարատ Միրզոյանը և Սամանթա Փաուերն անդրադարձել են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ ՄԶԳ կառավարիչը մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:
Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը:
05 Հոկտեմբեր, 2022 00:24
1043
Չի լինելու երրորդ կողմ․ բեք օֆիսում նստած է լինելու մեր սահմանապահը. Միրզոյան
21 Հոկտեմբեր, 2026 17:00
Բոլոր իրավիճակներում TRIPP-ի կառուցման տարածքների վրա ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք իրավազորությունը
21 Հոկտեմբեր, 2026 15:09
Ինչ փաստաթղթեր են փոխանակել Արարատ Միրզոյանն ու Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարը
17 Հոկտեմբեր, 2026 15:52
Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները
10 Փետրվար, 2026 15:00
Ժամեր անց կհրապարակվի Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունը․ Միրզոյան-Ռուբիո հանդիպումը Վաշինգտոնում
13 Հունվար, 2026 22:54
Նահանգները կշարունակի իր աջակցությունն արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին․ հանդիպել են Միրզոյանն ու Բոնոն
09 Հունվար, 2024 20:02