ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բայրամով-Միրզոյան հանդիպմանը և գերիների վերադարձին։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր եռակողմ ձևաչափով զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետքարտուղար Բլինքենը մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկվող դրական քայլերի համար։ Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, ներառյալ հայ զինծառայողների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների՝ ականների պայթյունների հետևանքով մահերը, Բլինքենը ողջունել է հոկտեմբերի 2-ին նախարարների հանդիպումը՝ որպես կարևոր առաջընթաց խաղաղ գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը և վերահաստատել մեր հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով, և ընդգծել, որ դիվանագիտությունը միակ ճանապարհն է»։

548