
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը։ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նոր համակարգի կիրառումը դեռևս կրում է փորձնական բնույթ և ենթակա է հետագա բարելավումների ու շտկումների, որոնք պետք է կատարվեն հատկապես աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ վերջիններիս ներկայացրած առաջարկների հիման վրա:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանը բարձր է գնահատել նման հանդիպումն ու նշել, որ ծառայությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական աշխատանքի արդյունքում:
Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ծառայության բարեփոխման ուղղությամբ կատարվում են ակտիվ աշխատանքներ՝ օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են բարձրացնելու ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետությունը, այլև՝ նպաստելու հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը: