Սեպտեմբերի 29-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ գողացել են իր «ՎԱԶ-2106»-ը:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել էին, որ սեպտեմբերի 28-ի ժամը 23.00-ից սեպտեմբերի 29-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Աշտարակ քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:

Քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են մեքենան առևանգողի ինքնությունը: Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը հոկտեմբերի 5-ին հայտնաբերվել, ձերբակալվել և, փախցրած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:

233