«Փյունիկ»-ը հաղթանակ տարավ «Ժալգիրիս»-ի նկատմամբ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երրորդ տուրի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Գոլերի հեղինակ են դարձել Ժունինյոն և Յուսուֆ Օտուբանջոն։
«Փյունիկը» վեց միավորով զբաղեցնում է քառյակի երկրորդ տեղը, «Ժալգիրիսը» մեկ միավորով վերջին՝ չորրորդ տեղում է։ Առաջատարը շվեյցարական «Բազելն» է (6 միավոր), երրորդը սլովակական «Սլովանն» է (1)։
07 Հոկտեմբեր, 2022 03:22
1039