Ադրբեջանցիներն Արցախից 4 խոշոր եղջերավոր և 1 ձի են գողացել. ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ սեպտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի վարչական տարածքի բլրի վրա տեղակայված ադրբեջանական հենակետում գտնվող ադրբեջանցիների կողմից, մոտ 150 մետր հեռավորությամբ գտնվող նույն համայնքի տարածք իջնելու և համայնքի բնակիչներին պատկանող, ընդհանուր՝ 2.025.000 ՀՀ դրամ գումարի 4 գլուխ խոշոր եղջերավոր և 1 գլուխ ձի գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է։
07 Հոկտեմբեր, 2022 15:37
1122
Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանության շրջանի 3 պատասխանատուների գործը մտել է դատական փուլ
01 Փետրվար, 2022 15:20
Արցախցիները չեն փախել, պատանդ են եղել. փախել է Ղարաբաղի էլիտան. Փաշինյան (տեսանյութ)
26 Մարտ, 2026 13:44
Բաքվում ընթացող դատավարությունն ավարտվել է. հայտնի են դատավճիռները
05 Փետրվար, 2026 14:12
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
14 Դեկտեմբեր, 2025 21:55