Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Լիանա Թովմասյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական:

Լիանա Թովմասյանը 2022 թվականից զբաղեցնում էր նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը:

2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում:

Նախարարությունը ներկայացրել է նրա կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասնութը նոյեմբերի, 1994 թվական:

Աշխատանքային գործունեություն 

2017-2019 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, այնուհետև նույն վարչության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնում զբաղեցրել է առաջին կարգի մասնագետի պաշտոնը:

2017 թվականին եղել է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող («Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ):

2019-2022 թվականներին աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության Հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնում՝ զբաղեցնելով առաջատար, այնուհետև` գլխավոր մասնագետի պաշտոնները:

2021-2022 թվականներին եղել է ՏՀԶԿ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի աշխատանքային խմբի անդամ:

2022 թվականից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ զբաղեցնելով Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող ԱՆ խորհրդականի պաշտոնը:

Կրթություն

2002-2013 թվականներին սովորել է Մ. Գալշոյանի անվան թիվ 148 միջնակարգ, այնուհետև՝ ավագ դպրոցում:

2013-2017 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2017-2019 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի որակավորում:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

1065