Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:
Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու և իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի:
Այս պաշտոնը զբաղեցնում էր նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն վերջինս օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխող ուժի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու կապակցությամբ:
Արուսյակ Ջուլհակյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
07 Հոկտեմբեր, 2022 22:26
933
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
02 Հոկտեմբեր, 2026 13:04
Ընդդիմությունը «չի տեսնում» ՀՀ պաշտոնական խոսքը, որովհետև իրենց ձեռնտու է լսել միայն Բաքվի ձայնը. Մանավազյան
27 Սեպտեմբեր, 2026 11:42
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են
16 Օգոստոս, 2026 18:33