Պարենի եւ վառելիքի դեֆիցիտ չի լինի. Գնահատվել է Ղրիմի կամրջի պայթյունի վնասը
Ղրիմի կամրջի պայթյունի վնասը գնահատվում է 200-500 մլն ռուբլի, հայտնում է ՌԴ Ապահովագրողների համառուսական միությունը։ Կերչի լաստանավային բեռնափոխադրումները վերսկսել են աշխատանքը. առաջին լաստանավն արդեն պատրաստ է բեռնավորման համար, ևս երեքը եւս պատրաստվում են,- հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Իշխանությունները վստահեցնում են, որ Սևաստոպոլում 40 օրվա բենզինի պաշար կա, դեֆիցիտ չի լինի, ուստի վառելիքի պաշարներ կուտակելու կարիք չկա, նույն իրավիճակն է պարենային ապրանքների ոլորտում։
Հաղորդվում է նաեւ, որ կամուրջը չի գործի մինչեւ հոկտեմբերի 31-ը։
08 Հոկտեմբեր, 2022 16:00
1223