Ղրիմի կամուրջը ժամանակավորապես փակվել է
![](https://araratnews.am/admin/images/1684919323.jpeg)
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ մայիսի 24-ին Ղրիմի կամուրջը փակվել է զորավարժությունների պատճառով։ Նա այս մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:
«Ղրիմի կամուրջը փակ է տարածքում անցկացվող զորավարժությունների պատճառով։ Երթևեկությունը կվերականգնվի մի քանի ժամից։ Բոլորին խնդրում եմ վստահել միայն վստահելի տեղեկատվության աղբյուրներին»,- գրել է Ակսյոնովը։
24 Մայիս, 2023 17:08
595